4

Իմ մասին


Ես Միհրան Կարսեցյանն եմ:

Ես 9 տարեկան եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 4-րդ դասարանում: Գնում եմ լողի, ուսումնասիրում եմ չիներեն լեզու: Սիրում եմ  ֆուտբոլ   խաղալ, հեծանիվ քշել, լեգոներով խաղալ:
Ես ունեմ  փոքր եղբայր, նա նույնպես սովորում է մեր դպրոցում և ունեմ շատ ընկերներ, որոնց հետ անցկացնում եմ ազատ ժամանակս:
Շատ եմ սիրում ընտանիքիս հետ գնալ զբոսնել, համեղ պաղպաղակ ուտել և կարուսելներ նստել:

Advertisements
4

Ճամփորդություն դեպի ՛՛Ժայռ՛՛ ճամբար

21752462_2033757966638252_6768711116139745373_nԱնցյալ ուրբաթ օրը մի խումբ դպրոցականներով ընկեր Անահիտի և ընկեր Իվետայի հետ գնացինք երկուօրյա ուսումնական ճամփորդության դեպի Սևանալճի ՛՛Ժայռ՛՛ ճամբար:

Սկզբից մտանք Սևան քաղաքի բուսաբանական այգին, ծանոթացանք տարբեր բույսերի, մտանք ջերմոցներ, որտեղ շատ շոգ էր: Շարունակեցինք ճանապարհը, բարձրացանք մի փոքր բլուր, այնտեղից միացանք ուղիղ եթերով մեդիա ուրբաթին և երգեցինք: Հենց մոտեցանք Սևանալճին պայծառ, լավ եղանակ էր: Մենք լողացանք Սևանալճում, բայց ջուրը սառն էր: Լողալուց հետո մի քիչ խաղացինք և հետո գնացինք հաց ուտելու:

21728155_1464455576974401_603103402520981683_nԵրեկոյան ուշ հասանք մեր ՛՛Ժայռ՛՛ ճամբար: Շատ հոգնած էինք: Մեզ բաժանեցին քնապարկեր, որպեսզի գիշերը չմրսենք: Ես առաջին անգամ էի քնում քնապարկում, այդքան էլ հարմար չէր: Առավոտյան շատ շուտ էինք արթնացել: Ափի մոտ նախավարժանք արեցինք, նախաճաշեցինք ու վազեցինք լողափ: Այս անգամ ջուրը շատ լավն էր, երկար լողացինք, ցատկեցինք ու խաղացինք լճում: Ապա հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք դեպի տուն: 

Շատ լավ հուշեր բերեցի ինձ հետ մեր հետաքրքիր ու ուսումնական ճամփորդությունից:

4

  1. Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր:
    Ծ- ծաղիկ, ծաղրածու, ծառ, Ծաղկաձոր, ծիծեռնակ
    Ձ- ձյուն, ձյունանուշ, ձմերուկ, ձախլիկ
    Ղ- ղեկ, Ղարաբաղ, ղավուրմա
    Ճ- ճայ, ճահիճ, ճուտիկ, ճրագ
    Ջ- ջուր, ջահ, ջրափոս, Ջերմուկ, ջրաղաց, ջրհոս
    Փ- փափուկ, փայտ, փիղ
    Ը- ընձուղտ, ընկեր, ընկերուհի, ընտանիք
     
  2. թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ:թուր-թյուր
    Ես թյուր կարծիք ունեի նրա մասին:

    հուն-հույն
    Հունաստանի բնակիչը հույնն է:

    բուն-բույն
    Ծիծեռնակները շատ սիրուն և շատ մեծ բույն հյուսեցին իրենց ձագուկների համար:

  3. Գրիր բաց թողնված ձայնավորները:

այժմեական, անէական, անպատեհ, անվրեպ, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, լայնէկրան, մանրէ, վայրէջք, տիէզերք, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, արծաթազօծ, մեղմօրոր, մեղմորեն, նախօրոք, ակնդետ, ակընթարթ, անակնկալ, անընդհատ, հյուրընկալ, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր, որոտընդոստ, սրընթաց, ունկընդիր։

12.Գրիր բաց թողնված բաղաձայնները:

Գաբրիել, դարբին, երբ, իբրև, խաբել, Հակոբ., համբերել, համբույր, փրփուր, սուրբ, ուրբաթ, Քերոբ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ավագ, կողպեք, երգ, զուգել, թագավոր, թար….մանել, կարագ, հոգնակի, մարգարիտ, արդար, արդեն, արդյոք, արդյունք, որդ (ճիճու), որդ (խաղողի վազ), օրիորդ, գնորդ, ժողովուրդ, ընդամենը, ընդհակառակը, փարդամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ասացվածք, ընդարձակ, գլուխկոնձի, համարձակ, բարձ, թխվացք, բարցր, խցկել, հարձակվել, փորձ, ամբողջ, աղջիկ, եղբայր:

13. Նորից կարդա Մեսրոպ Մաշտոցի մասին և լրացրո՛ւ տեքստի բաց թողած բառերը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թվին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մոտ 389 թվին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես զինվորական գրագիր: Նա հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով ձեռնամուխ է լինում գրերի ստեղծման գործին: Հայոց կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի  երաշխավորությամբ  և Վռամշապուհ արքայի հրամանով մի խումբ աշակերտների հետ շրջել է Ամիդ, Սամոսատ, Եդեսիա քաղաքներում: 406 թվին ստեղծել է հայոց տառերը և վերադարձել  հայրենիք: Առաջին գիրքը, որ թարգմանվել է հայերեն Աստվածաշունչն է, իսկ հայերեն առաջին նախադասությունը՝ Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

14.Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով:
Մի թագավորությունում ապրում էին ձայնավորներն ու բաղաձայնները: Նրան իրար հետ շատ-շատ էին վիճում, թե ով է իրենցից կարևորը: Բաղաձայնները ասում էին, որ իրենք են կարևոր, իսկ ձայնավորններն ասում էին, որ իրենք են կարևոր: Թագավորության արքան, որպեսզի դաթարեցնի վեճը երկուսին էլ հանձնարարեց բառեր կազմել միայն ձայնավորներով և բաղաձայներով և խոսեն իրար հետ: Ինչքան տանջվեցին ձայնավորնները և ինչքան տանջվեցին բաղաձայները իրար չհասկացան: Եվ ի վերջո ձայնավորնները և բաղաձայները հասկացան, որ առանց համերաշխ ապրելու իրար հետ չեն կարող ապրել: 

16. Ընտրիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորիր: Ընտրիր այնպիսի բանաստեղծություն, որը չեք անցել:

 

4

Կենդանի և Անկենդան բնություն

Կենդանի                                    Անկենդան
փայտ                                          քար
ծառ                                             ժայռ
խոտ                                            բլուր
հող                                              լիճ
ծաղիկ                                         ցեխ

4

1.է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները:
է, ի, ա, օ, ը, ու


2.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են` Ա, ի, ը, օ, ո, է, ե, ու:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են` բ, գ, դ, զ, ֆ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, ծ, ք, փ, ժ, յ, ն, շ, լ, տ, ս, պ, ջ, ռ, վ, ր, ց, խ, թ, չ:

  1. Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ, դար, սար, բառ, տող, տուն, վարք, վիզ, հարկ, գարի, կարճ:

պետ, դիր, դուր, սեր, բեռ, տեղ, տոն, վերք, վազ, հերկ, գերի, կիրճ:

 

  1. Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու, Միլենա, Սոնա, Գերմանիա

 

  1. Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր:
    Եղրևանի, Անի, Ալլա, այգի, ոզնի:

  2. Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր:
    Այգի, ոզնի, Անի, եղրևանի

  3. Ողկույզ բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր:

8.Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

  1. Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ:

4

Русский — 12.09.2017

“Важный день”

Средь многих воскресений
И особых дней в году
Есть обычный день осенний
В славном праздничном ряду

Красной цифрой не отмечен                                                                                                       Этот день в календаре                                                                                                                     И флажками не расцвечен                                                                                                             Возле дома, на дворе.

По одной простой примете
Узнаём мы этот день:
По идущим в школу детям
Городов и деревень,

По весёлому волненью
На лице учеников…

И пускай немало славных                                                                                                           Разных дней в календаре,                                                                                                             Но один из самых главных –                                                                                                 Самый первый в сентябре!


2.ответьте на вопросы

1. Какой осенний день оказался в праздничном ряду?
Это был первое сентября.

2. Чем отличается этот день от других?
Первый день учебного года.

3. По какой примете мы его узнаём?
Этот день мы узнаем по идущим в школу детям.

4. Какой самый главный день в сентябре? Почему?
Самый главнный день первое сентября, потому что это день знаний.


3.Напишите подходящие по смыслу слова к данным.

день (какой?) – хороший /  дни (какие?) –солнечные
ряд (какой?) – первый /  деревни (какие?) – большие  
цифра (какая?) – чётное / города (какие?) – современные
примета (какая?) – простая / флажки (какие?) – празднечные
волнение (какое?) – весёлое / ученики (какие?) – радостные

4.Расставьте слова в правильном порядке. Запишите предложения в такой
последовательности, чтобы получился рассказ.

В сентябре начинается новый учебный год. Первого сентября дети приходят в школу с цветами. Они поздравляют своих учителей с началом учебного года. В этом году я пойду в пятый класс.В будущем году я буду учиться  в шестом классе.

4

Առածներ ԼԵԶՎԻ մասին

Լեզուն կարևորագույն դեր է ունեցել և ունի մարդկության կյանքում և դա գիտակցում են աշխարհի բոլոր ժողովուրդները: Նրանք ստեղծել են բազմաթիվ դիպուկ առածներ` սեղմ բնութագրելով լեզուն: Ահա մի քանիսը.

 

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես: — Մարդ ինչքան շատ լեզու գիտի, այնքան լավ է, որովհետև կարող է շատերի հետ խոսել, շփվել և հասկանալ:

Լեզվի ծակածին դեղ չկա: — Չար խոսքը վատ հեթք է թողում մարդու վրա, որին դեղ, բուժում չկա:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է: — Լավ, բարի խոսքով կարող ես տուն, աշխարհ, ամեն ինչ ստեղծել, իսկ վատ, չար խոսքով այդ ամենը կարող ես քանդել:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի: — Ճարտար, քաղցրախոս մարդը կարող է նոիյնիսկ անհնարը դարձնել հնարավորին: 

Մարդու լեզուն իր նավի ղեկն է: — Որ մարդն իր լեզվով կարում է իրեն ղեկավարել: