Եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան

Դպրոցը և մեր ուսուցիչներից ընկեր Անահիտը, ընկեր Իվետան և ընկեր Շուշանը կազմակերպել էին եռօրյա ճամփորդություն դեպի հրաշալի Դիլիջան քաղաք, որին ես առաջին անգամ մասնակցեցի:
Առաջին օրը ՝ ուրբաթ առավոտյան, դպրոցից բոլորս պատրաստված նստեցինք մեր ավտոբուսները և ճանապարհ ընկանք: Առաջին կայանատեղին սառած Սևանա լիճն էր, ամբաղջովին սառած Սևանը առաջին անգամ էի տեսնում, ասում են վերջին անգամ 2008թ-ին էր նման բան եղել: Հետո շարունակեցինք ճանապարհը ու հասանք տեղ՝ ՛՛Սոճի՛՛ հյուրատուն, մեր սենյակներում դասավորեցինք շորերը ու գնացինք հաց ուտելու: Ճաշից հետո սենյակներում  հանգստացանք, իսկ երեկոյան ընթիքից հետո ուղիղ եթերի միջոցով միացանք Երևան ու սկսեցինք երգել մեր երգերը, նաև խաղացինք ուսումնական խաղեր:

    Երկրորդ օրը՝ նախաճաշից հետո, գնացինք Դիլիջանի Կենտրոնական բանկ, որտեղ կամպյոտերային խաղեր էին հորինում, շատ հետաքրքիր էր: Ապա գնացինք ՛՛ԱՅԲ՛՛ դպրոց՝ բնագիտական, մաթեմատիկական փորձեր անելու, ինձ շատ դուր եկավ: Մաթեմատիկայի սենյակում ռեբուսներ լուծեցինք, հետո գնացինք ֆիզիկայի սենյակ, ևս փորձեր արեցինք, շատ — շատ հետաքրքիր էր: Փորձերից մեկը — ինչ՞ որ նյութին ավելացնում էին մի ուրիշ նյութ և դրանից մոխրե օձեր էին դուրս գալիս, կամ 20 դրամը դառնում էր 50 դրամի գույնի: Շատ հետաքրքիր էր այդ դպրոցում: Երբ հասանք իջևանատուն ընթրեցինք և նորից միացանք ուղիղ եթերին: ՛՛ԱՅԲ՛՛ դպրոցից մաթեմատիկական խաղեր էինք բերել, բայց այդքան էլ չհասկացանք ինչպես լուծել:
Երորդ օրը արթնացանք, նախաճաշեցինք ու պատրաստվեցինք մեկնելուն: Բայց նախքան մեկնելը այցելեցինք Դիլիջանի ամենա տեսարժան վայրերից մեկը՝ Հաղարծին եկեղեցական համալիրը: Շրջեցինք եկեղեցիով, մոմ վառեցինք, այգում տեսանք ամենահին ու հաստաբուն ծառը ու ճանապարհ ընկանք դեպի Երևան, մեր ծնողների մոտ:
Ինձ շատ դուր եկավ Դիլիջան քաղաքը, մեր երեք հրաշալի օրը այնտեղ և ընդհանրապես մեր ճամփորդությունը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s