Գյումրի

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
    Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին

    ։ Այն պեղվում է 2001 թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։

    Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։
    Ամբերդի հոսանքն ի վար, տասնյակ հեկտարների վրա անընդմեջ շարունակվող քարաժայռերը, տուֆի ելքերը, քարաբլուրներն ու տուֆի հարթակները, ինչպես նաև առանձին կանգնած ժայռաբեկորներն ամբողջ մակերեսով, մշակված են եզրերով։ Քարաժայռերի և հարթակների ճակատային մասերը նույնպես մշակվել են։ Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ։

    Բոլոր այս կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև «զոհարանների» շնորհիվ բնական լանդշաֆտը վերածվել է հսկա կոթողի։

    200 հա-ից ավելի տարածք զբաղեցնող «ծիսական լանդշաֆտի» նմանատիպ օրինակ մինչ Ագարակի պեղումները Հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր։ Այսօրինակ մշակութային երևույթի անմիջական զուգահեռները հայտնի են կենտրոնական Փոքր Ասիայի խեթա-փռյուգական հուշարձաններում (Խաթթուսա-Բողազքյոյ, «Միդասի քաղաք», Պիշմիշ Կալե, Ասար Կալե, Քյոհնյուշ Կալե, Ավդիլաս Կալե, Յազըլկայա, Օսման¬կայասի, Գյավուրկալե, Բեիկյոյ և այլն)։

    Հիշատակված հուշարձանախմբերի տարածքներում փաստագրված քարակոփ կերտվածքների ճնշող մեծամասնությունը բացարձակապես կրկնում է ագարակյան օրինակները։ Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են։

  • Արուճի քարավանատուն
    Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

    Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։ Ողջ Հայաստանով մեկ կարելի է հանդիպել քարավանատների մնացորդների. դրանցից հատկապես լավ պահպանված և վերակառուցված են Անիի սահմանի (Շիրակի մարզ) մոտ գտնվող Ջրափի գյուղի և Գեղարքունիքը Վայոց ձորին կապող Սելիմի լեռնանցքի քարավանատները. վերջինս հարմար է եղել ամառային ճամփորդության համար։

  • Արուճի եկեղեցիԱրուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում, բացվել է 1948-1951թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց
    Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Գյումրու քաղաքային զբոսայգի
  • Սբ. Հովհաննես
  • Մարմաշենի եկեղեցի
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s