Թեստ

    1. Կարդա տեքստը, լրացրու բաց թողված տառերը:

    Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց որ լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

    Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերըՄարդը մի պահ քարացավ բայց իսկույն սթափվեց ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

    1. Բնութագրիր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:-Այս պատմության մարդը աշխարհի ամենաբարի մարդն էր: Նա ուներ կախարդական սրինգ, երբ նա սրինգով նվագում էր վշտացած մարդկանց մխիթարում էր, չար մարդկանց դարցնում էր բարի, մի խոսքով շատ բարի մարդ էր:
    2. Մարդն ինչպես փրկվեց գայլերից:-Երբ նա տեսավ գայլերին, սկզբում քարացավ, իսկ հետո վերցրեց իր սրինգն և սկսեց նվագել, գայլերը հանգստացան, նստեցին գետնին, գլուխները դրեցին թաթերին և դարձան բարի գայլեր:
    3. Վերնագրիր տեքստը:-<<Կախարդական սրինգն ու բարի մարդը>>
    4. Շարունակիր՝ աշխարհ, ճանապարհ, ապաշնորհ:
    5. Աշխարհ բառով կազմիր բառեր՝ աշխարհամաս, աշխարհընկալում, բնաշխարհ:
    6. Համառոտիր նախադասությունը՝

    Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին:-Նա մխիթարում էր:

    1. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:-Մխիթարել-սփոփել, ամոքել

    Պսպղալ-ցոլալ, ճառագայթել, փայլել

    Թշնամի-հակառակորդ, ոսոխ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s