Մայրենի 05.05.2018

  1. Տեքստը կարդա և լրացրու բաց թողնված տառերը, կրկնակ բաղաձայնները և երկհնչյունները:

Կարլուխան

Կարլուխան փոքրիկ ագռավ է: Ապրում է բակում: Այստեղ ինչ նա  ուզում, անում է: Իսկ ամենից շատ ուզում է թաքցնել: Թաքցնում է` ինչ կտուցն է ընկնում: Կեղև լինի` կեղևը կթաքցնի, երշիկի կլեպ` կլեպը, քարի կտոր` քարի կտորը: Թաքցնում է հետևյալ կերպ: Քայլում ու չորս բոլորն է նայում և հենց որ մեկուսի մի տեղ նկատեց, քիթն անմիջապես խոթում է այնտեղ: Թաքցնում է ու խոտով ծածկում: Շրջվում է, ոչ ոք չտեսա՞վ, և շարունակում է քայլել: Գուցե էլի ինչ-որ թաքցնելու բան գտնի:

Մի անգամ կոճակ էր թաքցրել: Խցկել էր ամենախիտ խոտերի մեջ: Այնտեղ աճում էին երիցուկներ, զանգակներ, տարբեր հասկեր ու ավելներ: Սկսեց կոճակը խոտով ծածկել: Թեքեց հասկը, բայց այն նորից ուղղվեց: Ավելը թեքեց, դա ևս ուղղվեց: Երիցուկը պառկեցրեց, երիցուկը  բարձրացավ: Ջանաց-ջանաց, թաքցրեց-թաքցրեց, բայց կոճակը բաց մնաց: Ահա, բոլորի աչքի առաջ Է: Առաջին իսկ կաչաղակը կգողանա:

Կարլուխան կորցրեց գլուխը: Զարմանքից նույնիսկ կռկռաց: Վերցրեց կոճակն ու գնաց ուրիշ տեղ թաքցնելու:

Մտցրեց խոտերի մեջ, թեքեց մի հասկ, բայց այն ուղղվեց: Զանգակն իջեցրեց, բայց դա էլ բարձրացավ:

Իսկ մոտակա թփուտներում արդեն աղմկում են կաչաղակները, ինչպես լուցկու հատիկները` տուփի մեջ: Ուր որ է՝ կտեսնեն կոճակը: Կարլուխան արագ մտցրեց այն աղյուսի տակ: Վազեց տաշեղ բերեց, անցքը փակեց: Մամուռ պոկոտեց, լցրեց բոլոր ճեղքերը: Կողքից քար հանեց: Եվ ապահովության համար ինքն էլ նստեց աղյուսի վրա:

Իսկ անպատկառ կաչաղակները միևնույն է, կչկչում են: Հավանաբար ինչ-որ բան են մտմտում:

Կարլուխան բարկանում է: Երիցուկ քաղեց, թաթով սեղմեց, կտուցով թերթիկներն է փետրում` այս ու այն կողմ թռցնելով: Կողքից ինձ թվում է, թե նա երիցուկով գուշակություն է անում. կգողանան-չեն գողանա, կգողանան-չեն գողանա:

Այնուամենայնիվ կաչաղակները գողացան Կարլուխայի կոճակը:

2. Թվարկիր դեպքերի հաջորդականությունը:

Օրինակ` Կարլուխան ապրում էր բակում:
Նա սիրում էր ամեն ինչ թաքցնել:
Թաքցնում է ու խոտով ծածկում:
Մի անգամ կոճակ էր թաքցրել:
Ջանաց-ջանաց, թաքցրեց-թաքցրեց, բայց կոճակը բաց մնաց:
Վերցրեց կոճակն ու գնաց ուրիշ տեղ թաքցնելու:
Կարլուխան արագ կոճակը մտցրեց այն աղյուսի տակ:
Եվ ապահովության համար ինքն էլ նստեց աղյուսի վրա:
Երիցուկ քաղեց, թաթով սեղմեց, կտուցով թերթիկներն է փետրում:
Թվում է, թե նա երիցուկով գուշակություն է անում. կգողանան-չեն գողանա, կգողանան-չեն գողանա:

3. Բնութագրիր Կարլուխային:
Կարլուխան փոքրիկ ագռավ էր, որը սիրում էր ինչ-որ բաներ գտնել և թաքցնել: Նա շատ ճարպիկ էր, խելացի էր ու ջղայն:

4.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ-անծանոտ, օտար
հայտնի-անհայտ
համեղ-անհամ
երջանիկ-դժբախթ
լավատես-վատատես
ծեր-երիտասարդ
տխուր-ուրախ

5.Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝

ծեր-մեծահասակ
ճամփորդել-ուղևորվել
պատրաստել-սարքել, շինել
կրկին-նորից

6. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

ուղի-ուղևորվել, ուղեկից, ուղեբեռ, ուղություն
ուղիղ-ուղղաթիռ, ուղղանկյուն, ուղղափառ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s