Տնային աշխատանք 27.07.2018

1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու հմար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:
Ճանապարհին աղջկա մեքենայի անիվն էր ծակվել:

3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:
Մայքլը ասաց այդ աղջկան, որ իր լավության դիմաց ճիշտ կլինի, որ նա օգնի մի ուրիշ կարիքավորի:

4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:
Կինն էլ օգնեց մի ուրիշ կարիքավոր մարդու:

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ-անծանոթ
երջանիկ-դժբախտ
համեղ-անհամ
լավատես-վատատես
հայտնի-անհայտ
գիտուն-անգետ

6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
բարեսիրտ աղջիկ
բարեպաշտ քրիստոնյա
քարքարոտ ճանապարհ
մտերիմ ընկեր
զվարճալի անակնկալ

7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s