Ամառ, ամառ…

Ամառը իմ ամենասիրած տարվա եղանակն է, երբ ազատ ենք դասերից, պարապունքներից, առավոտյան շուտ արթնանալուց: Այս ամառ շատ ենք ճանապարհորդել, եղել ենք Բյուրականում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Սևանալճում: Իսկ ամենամեծ ու երկար ճամփորդությունը դեպի Սև ծովն էր:


Եվ ահա եկավ երկար սպասված օգոստոսի 15-ը և մենք մեր մեծ ընտանիքով ուղևորվեցինք դեպի  Վրաստան՝ դեպի Սև ծով: Մենք առաջինը գնացինք Թբիլիսի: Թբիլիսի այս տարի երկրորդ անգամ եմ լինում: Թբիլիսի քաղաքը ձգված է Քուռ գետի երկու ափերին: Քուռը բավականին լայն և երկար գետ է, բայց ջուրը կեղտոտ է: Գետով անցնում են շատ կամուրջներ, և ամենագեղեցիկ կամուրջը ապակեապատ, լուսավոր կամուրջն է ՛՛Խաղաղության կամուրջ՛՛ անվանումով: Մի օր ման եկանք Թբիլիսիով և հաջորդ օրը մեկնեցինք դեպի Սև ծով՝ գեղեցիկ Բաթումի քաղաք: Բաթումը ոչ շատ մեծ, բայց գեղեցիկ քաղաք է, հետաքրքիր մեծ շենքերով, նեղ մարդաշատ փողոցներով, շատ կանաչ այգիներով: Ափը քարքարոտ էր, ոտաբոբիկ քայլելը շատ դժվար, բայց շատ լավ էր: Մեր բախտից եղանակը շատ լավ էր ու լիարժեք վայելեցինք ծովը: Արդեն երրորդ անգամ եմ լինում ծովում և ամենատպավորիչը, որ դելֆիներ ենք տեսնում ծովում: Այս անգամ գնացել ենք նաև Բաթումիի դելֆինարիում, շատ հավես էր այնտեղ:
Հետադարձ ճանապարհին նորից մնացել ենք մեկ օր Թբիլիսիում: Մնացել ենք Թբիլիսիի հին հայկական Հավլաբար թաղամասում: Այնտեղ գնացել ենք հին հայկական գերեզմանոց, որտեղ թաղված են մեր Մեծերը՝ Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը և ուրիշները: Երկար ուղևորությունից հետո վերջապես վերադարձանք մեր Երևան: Շատ էի կարոտել մեր քաղաքը, հարազատներիս ու ընկերներիս:
Արձակուրդները մոտենում են ավարտին: Շուտով դպրոց ենք գնալու, նոր ուսումնական տարի, սիրելի ընկերներ ու դպրոցական առօրյա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s