Մաթեմատիկա բանավոր

Սովորում ենք չափման միավորների մասին․ պատմական ակնարկ  երկարության չափման միավորի մասին 

Ֆրանսիայի ակադեմիայի մի խումբ անդամներ 1790 թվականին որոշեցին երկարության չափման միավորը կապել մի այնպիսի առարկայի հետ, որը կախում չունենար հանգամանքներից:  Որպես նման առարկա ընտրվեց երկրագնդի միջօրեականը:  Միջօրեականի երկարության մեկ 40 միլիոներորդական մասն էլ ընդունվեց որպես երկարության չափման միավոր և կոչվեց մետր:   Մնացած չափման միավորները սահմանվեցին մետրի միջոցով:  Ֆրանսիացիների այս նորամուծությունը այնքան արդյունավետ եղավ, որ կարճ ժամանակում բոլոր ժողովուրդները ընդունեցին այն:

1․ Գտեք սխալը:  Ոչ հեռու անցյալում խանութներում մետրանոցներիի փոխարեն գործածում էին յարդը:  Վաճառողը կտորի եզրը մի ձեռքով դնում էր քթին, մյուս ձեռքով այն ձգում էր մինչև մատների ծայրը. ստացվում էր մեկ յարդ:  Մի անգամ նման խանութից կինը գնել էր 10 յարդ կտոր:  Նա տանը ստուգեց ու համոզվեց, որ վաճառողը իրեն չի խաբել, բայց նրա ամուսինը չափեց կտորը և տեսավ, որ այն 9 յարդ է:

Ամուսինը մեկ յարդ կտրու է:

Իսկ հիմա անգլերեն իմացողների համար․

Ովքեր անգլերեն գիտեն և ցանկանում են ավելի լավացնել իրենց գիտելիքները՝ ապա դիտեք այս նյութը և փորձեք ձեր բառերով հայերեն ամփոփ գրել քննարկվող թեմայի մասին։ Աշխատանքները հրապարակեք ձեր բլոգներում և հղումը ուղարկեք ինձ։  Նամակում չմոռանաք նշել ձեր դասարանը։

2․Գտեք սխալը:

1 ար= 100մ= 100 սմ x 100սմ = 1մ x 1մ = 1մ,  1 ար= 1մ2  

Ստուգում ենք մեր գիտելիքները․ արդյոք հիշո՞ւմ ենք  կարգային միավորները:

Օրինակ` 457903 թվի գրության մեջ մենք պետք է իմանանք, որ

3 – ը ցույց է տալիս, որ առաջին`միավորների կարգում կա 3 միավոր,

0 –ն ցույց է տալիս, որ երկրորդ`տասնյակների կարգում կա 0 տասնյակ,

9-ը ցույց է տալիս, որ երրորդ`հարյուրյակների կարգում կա 9 հարյուրյակ,

7-ը ցույց է տալիս, որ չորրորդ`հազարյակների կարգում կա 7 հազարյակ,

5-ը ցույց է տալիս, որ հինգերորդ`տասհազարյակների կարգում կա 5 տասհազարյակ,

4- ը ցույց է տալիս, որ վեցերորդ`հարյուրհազարյակների կարգում կա 4 հարյուրհազարյակ:

 

3․ Տրված թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

34=30+4                 345=300+40+5                  58901=50000+8000+900+1

80=80+0                4089=4000+80+9                 60091=60000+90+1

900=900+0+0              6900=6000+900+0+0                 20302+20000+0+300+0+2

4․Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:

8000 + 20 + 6=8026                                 6000 + 300 + 20 + 1=6321

5000 + 200 + 30=5230                              2×100000 + 3×100 + 3×1=200303

3 հազ. + 2 հ. + 1տ. + 1մ=3211                     7×1000 + 5×1=7005

900000 + 3000 + 2=903002                         9000000 + 9×1=9000009

5․ Նկարում կա 5 հավասար քառակուսի: երկու գծիկ տեղափոխելով ստանալ 4 հավասար քառակուսի:

11111

6.  Թվաբանական գործողությունների և փակագծերի օգնությոմբ (ուղղահայաց, հորիզոնական կամ էլ թեք) ստացեք ճշմարիտ հավասարություն:  Օրինակ` 63=7×9, 9x(3+6)=81

Գտեք առնվազն 6 հավասարություններ:

 15  5 10 42 14 66
 7 6  9 3 56 38
 3 42 10 18 28
 63  5  49 2 31 20
 7  13 12 32 43 4
 1  9 81  5

15=3×5
28=7×4
12=4×3
42=6×7
9=3×3
49=7×7

Խնդիրներ

1. Առյուծը 1 ոչխարը կերավ 1 ժամում, գայլը`2 ժամում, աղվեսը`3 ժամում:  Քանի՞ ժամում կուտեն մեկ ոչխարը առյուծը, գայլը և աղվեսը միասին:

2. Մարդը մենակ մեկ տակառիկ գարեջուրը խմում է 14 օրում, իսկ ընկերոջ հետ միասին`10 օրում:  Քանի՞ օրում կխմի այդ գարեջուրը ընկերը մենակ:

3. Խողովակներից մեկը ջրավազանը լցնում է 1 ժամում, իսկ մյուսը`2 ժամում:  Քանի՞ ժամում կլցնեն այդ ջրավազանը երկու խողովակլը միասին:

4. Ռեժիսորը երեք օրում պետք է կարդար ֆիլմի սցենարը:  Նա առաջին օրը կարդաց սցենարի կեսը, երկրորդ օրը`մնացածի երրորդ մասը, իսկ երրորդ օրը`արդեն կարդացածի կեսի չափով:  Կարողացա՞վ նա երեք օրում կարդալ սցենարը:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s