Պատմություն. Հին Եգիպտոս

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Եգիպտոսը կամ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, պետություն է Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում՝ Սինայի թերակղզում: Այն համարվում է երկու մայրցամաքների պետություն։
Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինին, Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկու ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։

2. Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն

Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը կառուցել է Ջոսեր փարավոնը՝  Հին թագավորության դարաշրջանում։ Քաղաքը գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը:

3.Ովքեր էին փարավոնները:
Հին Եգիպտոսում թագավորներին անվանում էին փարավոններ Հին Եգիպտոսի թագավորների ժամանակակից անվանումը։ «Փարավոն» անունը թագավորական անունի և տիտղոսի փոխարեն սկսել է գործածվել Նոր թագավորության ժամանակաշրջանում:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

  • Գահ բարձրանալը,
  • աշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-<<Հավերժ բարեկամներ>>,
  • մշակույթը.
  1. Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին:
    Ի զանազանություն շրջակա անապատային կամ «կարմիր» հողերի, եգիպտացիներն իրենց երկիրն անվանել են Սև (Քեմեթ) կամ Սիրելի հող։ «Եգիպտոս» բառը Եգիպտոսի մայրաքաղ
    աք բանաստեղծական անվան՝ Հեկաոս-Պտաքսի (Պետաքս աստծո ոգու բերդ) հին հունարեն արտասանությունն է։ Նեղոսի հովիտը անապատներով օղակված դալարավայր է (4-20 կմ լայնությամբ), որն ընդարձակվում է հյուսիսում, ուր գետը տրոհվում է բազմաթիվ բազուկների և, դելտա կազմելով, թափվում Միջերկրական ծով։ Հին հույները Եգիպտոսը համարել են Նեղոսի պարգևը։ Ամեն տարի հուլիսից Նեղոսը վարարում է և ողողում գրեթե ամբողջ Եգիպտոսը (այդ պատճառով մարդիկ այստեղ բնակություն են հաստատել բարձրադիր վայրերում)։ Ջրի մակարդակը իջնելուց (նոյեմբերին) հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով։
  2. Աղբյուրներ

Աղբյուրները՝  Եգիպտոս/Դասագիրք 6-րդ դասարան, Համաշխարհային պատմությւոն, էջ21-24 /

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s