Ճամփորդություն դեպի Գյումրի

Մեզ մոտ Սեբաստացական օրերն էին, ու շատ սովորողներ այդ օրերին ճամփորդում էին:
Մենք նոյեմբերի 8-ին գնացինք Գյումրի՝ ընկեր Հռիփսիմեի և ընկեր Էմմայի հետ: Ճանապարհ ընկանք Մայր դպրոցից, առավոտյան ժամը իննին: Նախ գնացինք Ազատան գյուղ, որտեղ այցելեցինք 2 դպրոց: Դպրոցից մի քանի երեխա և մի ուսուցիչ եկան մեզ հետ՝ Ազատան գյուղով զբոսնելու: Նրանք մեզ պատմում էին Ազատան գյուղի մասին, իսկ մենք նրանց  երգ սովորացրեցինք, հետո երգեցինք  ու պարեցինք: Այցելեցինք Ազատան գյուղի եկեղեցին, ապա գնացինք Գյումրի: Գյումրի գնում եմ արդեն երկրորդ անգամ: Եղանք Գյումրիի Ձիթողցոնց թանգարանում, որտեղ մենք շատ բաներ իմացանք Գյումրիի մասին: Թանգարանից հետո գնացինք կենտրոնում գտնվող Յաղլի հաուս: Ինձ յաղլին շատ դուր եկավ: Առաջին անգամ էի ուտում: Ուտելուց հետո մենք գնացինք մեր հյուրատուն, որտեղ գիշերելու էինք: Շատ հավես ու լավ օր անցկացրինք: Դասընկերոջս՝ Գարիկի ծննդյան օրն էր, մենք էլ որոշել էինք անակնկալ նշել: Ուշ երեկոյան պառկեցինք, քնեցինք ավելի ուշ. զրուցում էինք, հեռախոսով խաղ խաղում: Առավոտյան շուտ պատրաստվեցինք ու նախաճաշից հետո շարունակեցինք մեր ճամփորդությունը: Գնացինք Սև Բերդ, իսկ հետո Մարմաշեն: Այնտեղ շատ լավ էր: Ժամը 4-ին վերադարձանք Երևան:
Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձել է իմ սիրած քաղաքներից մեկը, որն ամեն անգամ գնալիս ավելի շատ եմ սիրում:

Գյումրի.jpg

Գյումրի թգըւմրի45671307_2295406950532126_4195801964333760512_n.jpg

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s