Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է

Յուրաքանչյուր մարդ երջանկությունը պատկերացնում է մի ձև: Ես կարծում  եմ, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ունենալ լավ ընտանիք: Ամուր, համերաշխ ընտանիքը ամեն բանի հիմքն է: Առանց ընտանիք կյանքը շատ տխուր է, դատարկ և դժբախտ: Ընտանիքը քո ամուր թիկունքն է, և նրա բոլոր անդամները քո մասին ամենաշատ մտածող և հոգ տանող մարդիկ են:
Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է նաև ունենալ սիրած աշխատանք, զբաղմունք: Մի գործ, որը քեզ հաճույք է պատճառում, ոգևորում է: Գործ, որից չես ձանձրանում:
Նաև երջանկության համար անհրաժեշտ է ունենալ լավ, հավատարիմ ընկերներ և մեծ շրջապատ: Եթե ընկերներ ունենաս, քո ընկերները քո թիքունքին միշտ կանգնած կլինեն:

Թողնել մեկնաբանություն