Հասարակագիտություն․ Մարդու պահանջմունքները

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:
  • Անհիշելի ժամանակներից մարդը ձգտում է ճանաչել շրջակա միջավայրը, որպեսզի իրեն ազատ, հաճելի, լիարժեք և բավարարված զգա և փորձում է ճանաչել ինքն իրեն, որպեսզի ապրի ինքնաբավ, երջանիկ, որովհետև ինքդ քեզ ճանաչելով կարող ես ուղղել սխալներդ, լինես ավելի լավը, հավասարակշռված և պիտանի քո և շրջակա միջավայրի համար:
  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:
  • Մարդ միշտ ձգտում է ավելի լավին, ուզում է բարելավել իր կյանքն ու շրջակա միջավայրը։ Մարդը ձգտում է ավելին աշխատել, շատ վաստակել նոր տուն, ավտոմեքենա կամ նոր երկիր տեղափոխվելու համար։ Իմ կարծիքով միշտ չէ դրական արդյունքը, որովհետև քեզ համար դրականը հաճախ բացասական ազդեցություն է թողնում ուրիշ մարդկանց կամ ուրիշ բաների վրա։

Թողնել մեկնաբանություն