4

Իրավագիտություն. Վերացող մասնագիտություններ

Մատուցող
Շատ մասնագիտություններ կան, որոնք ապագայում էլ չեն լինի: Ես կխոսեմ մատուցողի մասնագիտության մասին: Իմ կարծիքով մատուցողի մասնգաիտությունը մի 5 տարուց չի լինի, քանի որ զարգացած երկրներում արդեն կան ռոբոտներ, որոնց օգտագործում են մատուցողի փոխարեն: Իմ կարծիքով Հայաստանում մատուցողի գործը կվերանա երևի 10 տարուց:

Դռնապահ
Ւմ կարծիքով դռնապահի մասնագիտությունը կվերանա ապագայում, քանի որ դռները կդառնան ավտոմատ, կամ դռնապահի տեղը կլինի ինչ-որ սարք և այլն… :

Թարգմանիչ
Իմ կարծիքով թարգմանչի մասնագիտությունն էլ կվերանա ապագայում, քանի որ կլինեն ռոբոտներ կամ սարքեր, որոնք հեշտ կթարգմանեն մարդու ասացը օտարերկրացուն կամ մեկ ուրիշին:

Փոստարար
Մեռնող մասնագիտություններից մեկը փոստատարի մասնագիտությունն է։ Այժմ, երբ հնարավորություն կա նամակներն ուղարկել էլեկտրոնային  տարբերակով, թղթի վրա գրված նամակների եւ դրանք տեղ հասցնողների կարիք բառացիորեն չկա։

4

Իրավունք. Մասնագիտական կարևոր հատկություններ

Որոշակի տարիքում յուրաքանչյուր մարդ կանգնում է մասնագիտության ընտրության առջև: Կարծում եմ, ես արդեն որոշել եմ իմ ապագա մասնագիտությունս, դեռ 6-րդ դասարանից ուզում եմ դառնալ ծրագրավորող: Իմ նպատակին հասնելու համար՝ ես աշխատում եմ իմ վրա, սովորոմ եմ ծրագրավորում, գնում եմ TUMO՝ մասնակցելով ծրագրավորման դասընթացներին և ուսումնասիրելով այլ մասնագիտության ճյուղեր, դիտում եմ տարբեր վիդյոներ, ծանոթանում եմ տարբեր կայքերի: Իմ կարծիքով, ծրագրավորումը ժամանակակից է և ունի մեծ ապագա, քանի որ հիմա գրեթե բոլորը ուզում են դառնալ ծրագրավորող: Ծրագրավորման պահանջարկը մեծ է, որովհետև գրեթե ամեն բնագավառ առնչվում է թվային տեղխնոլոգիաների հետ (IT):
Ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է՝
Տրամաբանություն
Անգլերեն
Մաթեմատիկա

4

Իրավագիտություն. Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագրի բովանդակությունը նրա պայմանների համակցությունն է

  • Ուսումնասիրել այդ պայմանները
  • Աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը, նախադրյալները
  • Աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը
  • Աշխատանքային պայմանագրերի կնքման ժամկետները

Քննարկում ՀՀում աշխատանքային կարգերի մասին, չափահասների և անչափահասների աշխատանքային գործունեության տարբերակվածությունը

Աշխատողի և գործատուի իրավասությունների դուրսբերում, մեկնաբանում

Նպատակ՝

  • Իրազեկված լինել ՀՀում առկա աշխատանքային պայմաններից, աշխատանքային պայմանագրից

Առաջադրանք՝

Գրել 5 պատճառ ինչու է կարևոր լինել գրանցված աշխատող
1.
Գրանցված աշխատողին իրավունք չունի կազմակերությունը հանել առանց որևէ պատճառի:

4

Իրավունք. Երեխայի իրավունքները/դրվագ դպրոցում

  • Իրավիճակ դպրոցում
  • Զոհ՝ Միհրան
  • Իրավունքները խաղտող՝ ուսուցիչ
  • Պաշտպանող կողմ՝ ընկերներ

Դպրոցի դասամիջոցին Մարտինը վազելով հրեց Միհրանին, իսկ Միհրանը ընկավ՝ վնասելով ձեռքը, որը կոտրվեց։ Միհրանը կանգնեց և հարվածեց Մարտինին տալով որոշ վնասվածքներ։ Սակայն ուսուցիչը տեսավ միայն Միհրանի հարվածելու դրվագը։ Դասի ժամանակ ուսուցիչը ներս մտավ դասարան և ամբողջ դասարանի առջև բարկանալով և ձայն բարձրացնելով նրա վրա սկսեց թեթև հարվածել նրան՝ ամբողջ դասարանի առջև, ստորացնելով նրան։ Այդ ընթացքում Միհրանի ընկերները սկսեցին պաշտպանել իրենց ընկերոջը ասելով՝ ոչ-մի անձ, այդ թվում նույնիսկ ծնողները իրավունք չունեն երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը ենթարկող պատժի։ Ընկերները նշեցին նաև, որ ուսուցիչը պետք է ենթարկվի սահմանված կարգով պատժի։ Երեխաները ճիշտ էին, քանզի ըստ ՀՀ օրենսգրքի երեխայի իրավունքների 9-րդ կետի յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական և հոգեկան բռնությունից պաշտպանվելու իրավունք։ Ընկերները իրենց հնարավորությունների չափով և ըստ ճիշտ սահմանված կանոնների պաշտպանեցին իրենց ընկերոջը՝ Միհրանին։

4

Երեխաների իրավունքը

Երեխաների իրավունքը 

Բոլոր երեխաները ունեն իրենց իրավունքները և պետք է պահպանեն նդանք իրենց իրավունքները, կապ չունի, թե երեխան ինչպիսին է, ով է նրանք բոլորն էլ ունեն իրենց իրավունքները։ Յուրաքանչյուր երեխա ունի իր կյանքի իրավունքները, պետությունը և երեխայի համապատսխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ,որպեսզի իրենց երեխան զարգանա և ապրի լավ պայմաններում։ 

4

Իրավունք

https://youtu.be/ilRFe1jMtUU
Թեմա՝Հանրայինքաղաքականություն

Ֆիլմի վերնագիրը 

Մինչ ֆիլմը դիտելը

Դատելով ֆիլմի վերնագրից ի՞նչի մասին է այն լինելու։Թվեք 1-2 գաղափար, կերպար։

Գաղափար                                                         Կերպար

1.                                                                         1.      

2.     2. 

Ֆիլմի դիտումից հետո նշեք ֆիլմի տեսակը.

  • Մուլտ ֆիլմ
  • Վավերագրական ֆիլմ
  • Ուսումնական ֆիլմ
  • Գեղարվեստական ֆիլմ
  • Այլ
  • Ո՞րն է ֆիլմի հիմնական գաղափարը։

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Նշեք, թե որքանով էր ֆիլմը հաջողված (հիմնական գաղափարի արտահայտման ձևերն ու միջոցները):

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Ի՞նչ զգացիք ֆիլմը դիտելուց: 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————- 

  • Ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կուզեիք ստանալ, իմանալ ֆիլմի մասին:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Դուրս բերեք այն հիմնախնդիրները, որոնք տեսանելի էին ֆիլմում։

——————————————————————————————————————————————————————————————————

  • Նշեք 1-2 բան, որը կարևոր է Հայաստանի համար։

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Ֆիլմի հեղինակին ի՞նչ հարցեր կուղղեք։ Հարցերը կարող են լինել պարզաբանում ակնկալող , կարող են նաև արտահայտել Ձեր անհամաձայնությունը։ 

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

4

Աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը

Աշխատանքային պայմանագիրը դա աշխատողի և գործատուի միջև է տեղի ունենում: Աշխատողը պարտավորվում է կատարել գործատուի համար մի քանի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավոր է վճարել իրենց նախատեսած աշխատավարձը աշխատողին՝ աշխատանքը կատարելու համար:

4

Ինչ է իրավունք

Իրավունք հասկացությունը շատ մեծ մասշտաբներ ունի, տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում իրավունք բառը։ Իրավունք ասելով հասկանում եմ մարդու իրավունքները, կամ օրենսգրքում եղած բոլոր իրավունքները։ Իմ կարծիքով ամեն մարդ պետք է իմանա իր իրավունքների մասին, մարդը նաև պետք է իմանա օրենսգրքի գօնե ամենակարևոր կետերը նույնպես։

Իրավունքը ներառում է բազմաթիվ իրավական համակարգեր, որոնք իրարից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։ Նեղ իմաստով իրավական համակարգը որոշակի պետության իրավունքն է՝ ազգային իրավական համակարգը։ Լայն իմաստով այս կատեգորիան ներառում է համանման իրավական հատկանիշներ ունեցող իրավական ընտանիքներ։

4

Իրավունք. Սպառողի իրավունքները

Եթե վաճառողը տալիս է սխալ տեղեկատվություն կամ թերի և սպառողը դրանից ստանում է վատ որակի ապրանք ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին վերադարձնել ապրանքը։ Ապրանքի մասին ոչ ստույգ կամ թերի տեղեկատվության հետևանքով պատճառված վնասների հատուցման վերաբերյալ սպառողների պահանջները քննարկելիս անհրաժեշտ է ելնել ապրանքի հատկությունների և բնութագրերի մասին սպառողի մասնագիտական գիտելիքների բացակայության ենթադրությունից:

4

Իրավունք. Աղմուկը գիշերային ժամերին

Հայաստանում քիչ են լինում դեպքեր, երբ ոստիկանությունը խառնվում է գիշերային այդ գործին, երբ մարդիկ չեն թողում քնել մյուսներին: Ժամը 23:00-07:00 ժամանակահատվածում եթե խախտես մարդկանց անդորրը օրինակ՝ երաժշտական գործիքով նվագես, բարձր հեռուստացույցի ձայնով, բարձր երգ դնելով և այլն… նախազգուշացում կստանաս, ապա եթե այդ նույն խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա կտուգանվես 40.000 հազար դրամով: