4

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

***Գանգեր կան, որոնց մեջ կրնա սեղմվիլ վերջալուսային հորիզոնի մը բովանդակ կարմիրը, մրրկահույզ օվկիանոսին գիշերվան մը հառաչանքը, Անհունություն մը, խավար մը աստղազարդ, և արևելյան զեփյուռի մը տարագիր թևը։

***Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

***Սափոր մը ջուրը ալիք չի կրնար կազմել և փրփուր չունի, ո՛չ ալ խաղաղ ծովերու աստվածային վեհությունը։

***Ձեզմե շատերը ընկերներ ունիք, որոնք կը պաշտպանեն ձեզ ձեր ստությանը մեջ, բարոյական նվաճում մըն է այդ անոնց համար և ընկերային կուռ չարիք մը, որ մարմին կառնե անմեղորեն, բայց մեծ է այդ զոհողությունը անհատական բարոյական տեսակետեն։ [ էջ ]

***Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
1912 թ.

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։

Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չու­նենալ մեծությանց կառուցման մասին։

***Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս, դեպի մեծ ուրախություն կամ դեպի մեծ վիշտ, դեպի փոթորիկ և կամ դեպի մութ ատելություն․ գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ։ Երբ ոտքերդ կը զարնես գետին և անոնք չեն թնդար, ոչ մի տեղ չես հասնիր դուն՝ իզուր է քու նպատակդ։

***Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն [ էջ ]բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։

***Պետք է մտածել մարդուն մասին։

Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։

Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։

Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։

Մարդը․․․ իմ նպատա՜կն է։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
    Իմ կարծիքով եթե մարդը իմաստուն լինի և ամեն բանի մեջ խորանա կարող է վատ վերջանալ և այլն… :
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

4

Լեոնիդ Ենգիբարյան «Հովանոցը»‎

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա)  Երկու համեմատաբար ինքնուրույն մասերի բաժանե՛ք ստեղծագործությունը: Վերնագրե՛ք այդ մասերից յուրաքանչյուրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը:

Տուն-Հովանոցը
Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:
Ես սա անվանել եմ այսպես, որովհետև աղջիկը ընտրում է տունը առանց իմանալու, թե ինչ լավ կանցնի հովանոցում:

Փոշմանած աղջիկը
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…
Ես անվանել եմ այսպես, որովհետև աղջիկը հասկացավ, փոշմանեց թե ինչ է կորցրել չընտրելով հովանոցը:

բ) Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք այդ գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:
Իմ կարծիքով հեղինակը ուզել է ասել, թե կապ չունի դու ոնց ես ապրում, հարուստ ես թե աղքատ, պետք է ընտրես այն, որում դու կլինես երջանիկ, թե չէ կյանքտ անիմաստ կանցնի և փոշմանած կմնաս կյանքի վերջ: Այո համաձայն եմ:

4

Գրականություն. Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

Կոնֆուցիոսն ասում է.

Երտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

      ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
    Սերունդները տարբերվում են հիմա մարդիկ ձգտում են հասնել հայտնիության և լինել սիրված մեծ մարդկանց կողմից, բայց մարդիկ չեն հասկանում, որ երջանիկ լինելու համար պետք չէ հայտնի լինել, այլ որ շրջապատը լավ լինի, կատարյալ լինի շրջապատում և սիրված լինեն հարազատների կողմից։
  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
    Այս խոսքերը իմ կարծիքով նկատի ունի նրան, որ խելացի մարդիկ իրենց կյանքն են վայելում, առաջընթացներ են ունենում և ուիրիշի կյանքով չեն ապրում կամ շարժվում, իսկ հիմարները վատնում են իրենց կյանքը՝ ուրիշի կյանքով ապրելով։
  • Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
    Իմ կարծիքով խելացի մարդիկ ավելի շատ լսում են, քան խոսում դրա համար նա հասկացավ, որ Խուէն հիմար չէ։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
Իսկական մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

4

Վիլյամ Սարոյան. «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:
    Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ չպետք էհուսահատվել, հանձնվել և պետք է հուսալ, հավատալ ինչ էլ որ լինի, չէ որ մարդիկ շուտ են հուսահատվում և ընկճվում առաջին բանից, երբ իրենց ուզածը չի։ Կյանքում անհնարին բան չկա ուղղակի պետք է սպասել, հավատալ մինչ կատարվելը։ Այս պատմությունը լավ օրինակ է չհուսահատվելու, չհանձնվելու։
  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը
    Եթե մարդ հուսահատվել է, ճնշվածություն է զգում, նա էլ ելք չի տեսնում, լուծում չի գտնում։ Օրինակ՝ ուսանողը նկատում է. վաղը քննությունն է, իսկ ես արդեն չեմ հասցնի ամբողջ գիրքը կարդալ։ Դա կարող է հուսահատություն առաջ բերել։ Հուսահատությունը առաջանում է մարդկանց մոտ, երբ նրանց ուզածը չի ստացվում կամ չի լինում կամ որ արդեն ուշ է ինչ-որ բանի համար։
4

Գրականություն. Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

1. Ընտրեք տրված մտքերից մեկը կամ մի քանիսը հիմնավորեք ձեր ընտրությունը և որն է հեղինակի ասելիքը և ավելացրեք մեկ-երկու միտք ձեր ցանկությամբ:
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ես ընտրել եմ այս տողը, քանի որ այս տողը շատ բան է ասում: Այս տողը հասկանում եմ այսպես՝

Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
Այս տողը ընտրեցի, քանի որ այն շատ իմաստալից է, այս տողը ես հասկանում եմ այսպես՝ որ մարդը կարող է ինչ-որ մեկի վրա հույս դնել և չփոշմանել:

Իմը
Ցանկանում եմ, որ քեզ վստահեմ, բայց՝ խաբված չմնամ… :

4

Հավաքից Հավաք․ Ձեռքբերումների ստուգատես

Հավաքից Հավաք

Ընթերցողական նախագծեր
Հայ Գրականություն
Հովհաննես Թումանյան
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը
«Ուրախ գիշեր»

Եղիշե Չարենց
Ես իմ անուշ Հայաստանի․․․վերլուծություն
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…
Եղիշե Չարենց. Բանաստեղծությունների վերլուծություն

Վահան Տերյան
Մի՞թե մենք կհանդիպենք. Կետադրություն
Տերյանը և երաժշտությունը
Խոսքի պատկերավորման միջոցները՝ Վահան Տերյանի ստեղծագործություններում

Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան 5 իր
Ավետիք Իսահակյանի կենսագրությունը
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Վանո Սիրադեղյան
Կարդում ենք Վանո Սիրադեղյան
Վանո Սիրադեղյանի մասին
5 փաստ Վանո Սիրադեղյանի մասին
«Արածեք ձեր խոտը»
Մի ճամպրուկ փող
Լուսնալույս

Կոմիտաս
Կոմիտասի մասին տեղեկություններ
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
Պարույր Սևակը Կոմիտասի մասին
Խ. Գ. Բադիկյան  «Կոմիտասը` ինչպիսին է եղել»
Հով ու ծով սեր․ Ձայնագրություն

Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
Մխիթարյանների դերը հայ մշակույթում
Մխիթար Սեբաստացու կյանքը
Մխիթարյան Միաբանություն
Մխիթար Սեբաստացի։ Հաղորդում

Սեբաստացու օրեր
Սեբաստացու օրեր
Մխիթար Միաբանություն․ Ձայնագրություն
Մխիթար Սեբաստացու մասին


Վերլուծություններ
«Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»
«Ծիծաղ»
ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ
Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»
Ալբեր Քամյու․ «Առասպել Սիզիփոսի մասին»
Եղիշե Չարենց. Բանաստեղծությունների վերլուծություն
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…
Ես իմ անուշ Հայաստանի․․․
«Ուրախ գիշեր»
Ղազարոս Աղայան. Առակների վերլուծություն
Ակսել Բակունց «Սպիտակ ձին»
Քո կյանքի Ժամերը. Վիլյամ Սարոյան
Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»
Վիլյամ Սարոյան. «Հյուսնի պատմությունը»
Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»
Լեոնիդ Ենգիբարյան «Հովանոցը»‎

Ձայնագրություններ
Կոմիտաս․ Հով ու ծով սեր
Ծեր Ոմն ԵՒ Մահ
Մխիթար Միաբանություն
Կարդում ենք արևմտահայերեն․ Այցելություն


Թարգմանություններ
10 փաստ Սթիվ Ջոբսի կյանքից
Ծեր Ոմն ԵՒ Մահ


Ստեղծագործական Աշխատանքներ
Ազատություն
Մարիո Բենդետի. «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»
Ես և Համակարգիչը


Ամանորյա Նախագծեր
Ամանորյա ընթերցարան
Ամանորյա ֆիլմեր
Ամանորյա թարգմանություններ
Ես առաջարկում եմ դիտել


Ուսումնական Ճամփորդություններ
Ճամփորդություն դեպի Գրատպության թանգարան
Ճամփորդություն դեպի Ապարանի Ջրամբար
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Ճամփորդություն դեպի Ջրվեժ
Ռազմամարզական ճամփորդություն դեպի Արատես


Բառարանային նախագծեր
Արցախի Բարբառ

Արցախի բարբառի մասին
Արցախյան բարբառով կատակներ
Արցախի բառապաշարից

Բառարանային Նախագիծ
Բառարանների տեսակները
Բառարանագրություն
Իմ հարազատների անունների բառարանը

4

Ռազմամարզական ճամփորդություն դեպի Արատես

Ապրիլի 28-ին մենք գնացինք Արատես: Մինչ Արատես մտնելը մենք գնացինք զինվորական զորամաս, այնտեղ մենք իմացանք կարևոր բաներ զինվորական կյանքի մասին, ծանոթացանք տարբեր հրացանների հետ օրինակ՝ <<Սև Նետ>>-ի, քանդեցինք հավաքեցինք հրացանները, կրակեցինք դատարկ փամփուշտներով, իմացանք ինչպես ճիշտ նետել ռումբերը(բոմբերը), տեսանք և փորձեցինք զինվորների ուտեստները և այլն… : Երբ մենք հասանք Արատես բաժանվեցինք ջոկատների հանգստացանք երկար ճանապարհից հետո: Հաջորդ օրը մենք բաժանվեցինք ջոկատների, բարձրացանք Սմբաթաբերդ այնտեղի դպրոցի աշակերտների հետ, լուսանկարվեցինք և այլն… :
4 օրվա ընթացքում Արատեսում մենք 50 հատ ծառ տնկեցինք շաբաթօրյակին մարզական խաղեր խաղացինք ջոկատներով և այլն… : Վերջին օրը մենք ծանոթացանք ռացիաների և տարբեր զինովորական իրերի հետ և կոներ գտանք կողմնացույցի օգնությամբ, որը մեզ շատ բան սովորեցրեց:

Ես այս ճամփորդությունից շատ բաներ սովորեցի՝ ավելի հմտացա հրացան բռնելու մեջ, ինչպես օգտվել կողմնացույցից և այլ տարբեր բաներ… : Ամենակարևորը, որ չվախենալ թշնամուց:

4

Քո կյանքի Ժամերը. Վիլյամ Սարոյան.

Պիեսը
Վերլուծություն.
Այս պիեսը իմ կարծիքով կյանքի, ապրելու խաղաղության մասին է: Նաև, որ բարին երբեք չպետք է ամաչի ինքն իրենից, որովհետև մարդու լավագույն գծերից է և կյանքի լավագույն պարգևներից: Այժմյան աշխարհում բարին ասոցացնում եմ անկեղծության հետ, իսկ անկեղծությունն անգնահատելի է, այսպես եմ հասկանում նրա խոսքերը:


4

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Խոսի՛ր գլխավոր հերոսուհու՝ Շարմաղ բիբիի մասին,  ասելիքդ հիմնավորի՛ր պատմվածքից վերցված տողերով:
Շարմաղ բիբիին բարի սիրտ ուներ։ Նա շատ հավատ ուներ և նաև մյուսները սրտաճմլիկ լաց էին լինում։

Գրավոր ներկայացրո՛ւ հետևյալ հատվածների ասելիքը.

  •  «Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը»։
    Իմ կարծիքով այս հատվածն ասում էր, որ կարող է հազարավոր և ավելի նման բաների մեջ հնարավոր է գտնվի տարբերվող բանը։

«Սիմոնը նստել էր դարբասի քարին և քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»։

«Սիմոնը ձիու չվաններից և սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը։ Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում և նա խոնարհել էր գլուխը։ Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը։

— Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց»։

  • Արևի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով։ Լեռների սև ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը։ Կաթնաղբյուրի արոտներում և սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում և ոչ լոր էր ճկում։ Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը և լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո։
  1. Գրավոր ներկայացրո՛ւ կենդանի-մարդ հարաբերությունը։
    Իմ կարծիքով կենդանիները և մարդիկ իրար հետ շատ կապված են, բայց ամեն մարդ նրանց յուրվի է ընդունում։ Կան մարդիկ, որոնք շատ դաժան են վարվում կենդանիների հետ, բայց իմ կարծիքով այդ արարքի համար պատիժն էլ չի օգնի։ Կան մարդիկ, որոնք նրանց շատ բարեհամբյուր և սիրելի է մոտենում: Իմ կարծիքով կենդանու և մարդու հարաբերությունների ամենալավ օրինակն է՝ շան և մարդու, նրանք երկուսն էլ իրար սիրում և հավատում են իրար շատ մեծ ուժով։

5.Համաձա՞յն ես Սիմոնի արարքի հետ։ Պատասխանդ պատճառաբանի՚ր:
Ես համաձայն եմ Սիմոնի արարքի հետ, նա փորձում էր իր հավատարիմ ընկերոջն օգնել։ Իմ կարծիքով մեզնից յուրաքանչյուրն կվարվեր ինչպես Սիմոնը քանի որ Սիմոնը միայն հավատարմության ձիուն փրկել նաև սիրո համար։

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սպիտակ ձին»: Նոր վերնագի՛ր առաջարկիր:
    Իմ կարծիքով «Սպիտակ ձի» էր կոչվում որովհետև պատմությունն հավատարիմ ձիու մասին էր։ Ես այս պատմությունն կվերնագրեի «Հավատարիմ»:
  2. Ո՞րն էր ստեղծագործության գլխավոր ասելիքը։
    Իմ կարծիքով պատմության ասելիքն արն է, որ մեր թանկ էակի կամ ինչ-որ բանի համար միշտ պետք է պատրաստ լինել ցանկացած քայլի։