Ճամփորդություն դեպի Բնագիտական թանգարան

Այսօր մենք մեր ջոկատով գնացինք բնագիտատեխնիկական թանգարան: Այնտեղ շատ հավես էր, և հետաքրքիր։ Այնտեղ կար շատ հին սարքեր, որոնք ստեղծել էին հայերը։ Սրահի երկրորդ մասում տեղադրված էին աշխատանքներ տիեզերքի, աստղագիտության վերաբերյալ։ Օրինակ ես իմացա որ Ջեյմս Բաղյանը առաջին հայ տիեզերագնացն է, որ հասել է տիեզերք, բայց նա ծնվել էր Ամերիկայում։

Այնտեղ կար վատ լսողների և կույրերի նախատեսված ակնոց։

Այնտեղ կար հայկական <<Կռունկ>> մակնիշի էլեկտրական կիթառների տեսականին։

Այնտեղ կար հին փոքր հեռուստացույց, որը ուներ բռնակ և կարող էին բռնել ձեռքով, որտեղ ուզես տանես, որը ստեղծել էր Միսակ Սարգսյանը։ Կար նաև սառնարան, մեքենայի մարտկոց, հին խաղալիքներ, հին ժամացույց և այլն։

Թողնել մեկնաբանություն