Գրականություն. Մարիո Բենդետի. «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

  • Մարիո Բենեդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»
  • Ընտրե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքից երկուսը և մեկնաբանե՛ք:
    Ինձ դուր են գալիս Մարիո Բենդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս» շարքի հետևյալ երկու միտքը.
    1. Ինձ դուր են գալիս հավատարիմ ու համառ մարդիկ, որոնք չեն թուլանում, երբ փորձում են հասնել
    իրենց նպատակներին ու գաղափարներին:

    Համամիտ եմ և գտնում եմ համառությամբ և նպատակասլությամբ յուրաքանչյուրը կհասնի հաջողության և կկայան կյանքում:
    2. Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք վարակում են իրենց էներգիայով: Ինձ դուր են գալիս պարզ ու անկեղծ մարդիկ՝ ունակ խելամիտ փաստերով հակադրվելու յուրաքանչյուրի որոշումներին:
    Դրական էներգիայով մարդիկ, ովքեր ուժեղ են ոգով, լավատես են և կարողանում են շուրջը դրական էներգիա հաղորդել և այն մարդիկ, ովքեր կարողանում են հակադրվել ուրիշին և ապացուցել, որ իրենք ճիշտ են, նշանակում է խելացի են, բազմակողմանի զարգացած և ինքնավստահ:
  • Շարունակե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքը (երկու միտք)՝ պահպանելով գրողի ոճը:
    1. Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ձեռք են մեկնում թույլին, օգնում և ուղղություն տալիս, բայց նաև գտնում են, որ իր սխալների վրա սովորի:
    2. Ինձ դուր են գալիս մարդիք, որոնք անկեղծ են և ազնիվ, չեն ստում, չեն խորամանկում իրենց հարազատներին, ընկերներին, նույնիսկ եթե ճշմարտությունը ցավոտ է:

Թողնել մեկնաբանություն