5 փաստ Վանո Սիրադեղյանի մասին

1. 1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։
2. 1988 թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։
3. 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։
4.  Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիրներից մեկը։
5.  Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Թողնել մեկնաբանություն