Ավետիք Իսահակյան 5 իր

1․ Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:

2․ Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 

3․ Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու

4․ Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը:

5․ Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին:

Թողնել մեկնաբանություն