Իրավունք. Երեխայի իրավունքները/դրվագ դպրոցում

  • Իրավիճակ դպրոցում
  • Զոհ՝ Միհրան
  • Իրավունքները խաղտող՝ ուսուցիչ
  • Պաշտպանող կողմ՝ ընկերներ

Դպրոցի դասամիջոցին Մարտինը վազելով հրեց Միհրանին, իսկ Միհրանը ընկավ՝ վնասելով ձեռքը, որը կոտրվեց։ Միհրանը կանգնեց և հարվածեց Մարտինին տալով որոշ վնասվածքներ։ Սակայն ուսուցիչը տեսավ միայն Միհրանի հարվածելու դրվագը։ Դասի ժամանակ ուսուցիչը ներս մտավ դասարան և ամբողջ դասարանի առջև բարկանալով և ձայն բարձրացնելով նրա վրա սկսեց թեթև հարվածել նրան՝ ամբողջ դասարանի առջև, ստորացնելով նրան։ Այդ ընթացքում Միհրանի ընկերները սկսեցին պաշտպանել իրենց ընկերոջը ասելով՝ ոչ-մի անձ, այդ թվում նույնիսկ ծնողները իրավունք չունեն երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը ենթարկող պատժի։ Ընկերները նշեցին նաև, որ ուսուցիչը պետք է ենթարկվի սահմանված կարգով պատժի։ Երեխաները ճիշտ էին, քանզի ըստ ՀՀ օրենսգրքի երեխայի իրավունքների 9-րդ կետի յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական և հոգեկան բռնությունից պաշտպանվելու իրավունք։ Ընկերները իրենց հնարավորությունների չափով և ըստ ճիշտ սահմանված կանոնների պաշտպանեցին իրենց ընկերոջը՝ Միհրանին։

Թողնել մեկնաբանություն