Եղիշե Չարենց․ Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Վերլուծություն

Իմ կածիքով սա այն աշխարհն է, որտեղ ապրում է Եղիշե Չարենցը: Նա պատմում է, որ ինչքան աշխարհը սիրես, այնքան էլ աշխարհը քո հանդեպ բարի կլինի: Նա ասում է, որ եթե դու դժգոհես, աշխարհը այնքան էլ հաճելի չի լինի: Ու դրա համար նա գրել է այս տողերը.

Թողնել մեկնաբանություն