Գրականություն. Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

1. Ընտրեք տրված մտքերից մեկը կամ մի քանիսը հիմնավորեք ձեր ընտրությունը և որն է հեղինակի ասելիքը և ավելացրեք մեկ-երկու միտք ձեր ցանկությամբ:
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ես ընտրել եմ այս տողը, քանի որ այս տողը շատ բան է ասում: Այս տողը հասկանում եմ այսպես՝

Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
Այս տողը ընտրեցի, քանի որ այն շատ իմաստալից է, այս տողը ես հասկանում եմ այսպես՝ որ մարդը կարող է ինչ-որ մեկի վրա հույս դնել և չփոշմանել:

Իմը
Ցանկանում եմ, որ քեզ վստահեմ, բայց՝ խաբված չմնամ… :

Թողնել մեկնաբանություն