Մուշեղ Գալշոյան. «Էս հին ու նոր օրեր…». Վերլուծություն

Պատմվածքը
Սա Մուշեղ Գալշոյանի 90-ամյա հոր մասին պատմող մի փոքր պատմություն, հուշ է։ Հեղինակի հայրը, 90-ամյա պապիկը կորցրել է իրական ժամանակը և ապրում է իր հուշերով և գնացել է հեռու-հեռու անցյալ։ Հավանաբար պապիկը իր երիտասարդ տարիներին տեսել է 1915թ․ եղեռնը, 1941-1945թթ․ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եղել, և հա որդուց հարցնում է խաղա՞ղ է, խաղա՞ղ է։ Պապիկը կորցրել է իրականությունը, չի ճանաչում իր թոռներին և գնացել է իր գյուղ․․․։ Պատմությունում երևում է փոքրերի հարգանքը իրենց մեծ պապիկի նկատմամբ և ընտանեկան ավանդույթը՝ Ամանորը միասին անցկացնելու։

Թողնել մեկնաբանություն