Հունվարյան ճամբարի ամփոփում

Առաջին շաբաթը սկսվեց և սկսեցինք քննարկել անելիքները, ճամփորդությունները և այլն… ։

Երկրորդ շաբաթի հետ տեղ սկսվեց նաև թենիսի առաջնություն, որին մասնակցեց 32 սովորող 9-12րդ դասարաններից, առաջնության ամբողջ ընթացքը շատ հետաքրքիր էր, որը տևեց գրեթե 2 շաբաթ, որտեղ հաղթեց 12-րդ դասարանից Վահագն Փանոսյանը։

Թենիսի առսջնությունից բացի ուսումնասիրեցինք ճապոնական մշակույթը և գրականությունը։ Գնացինք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ մեզ պատմեցին խոհանոցային սովորույթների, ավանդույթների, հավատալինքների, նիստուկացի, խոհանոցային կենցաղավարության, տարազի, գորգերի մասին։

Երրորդ և վերջին շաբաթը գնացինք սահադաշտ, որտեղ հավես և հետաքրքիր անցավ, արեցինք նաև կարճամետրաժ ֆիլմերի ենթագրային թարգմանություն և այլն… ։

Ճամբարի ընթացքում նաև խաղացինք տարբեր սեղանի խաղեր` մաֆիա, ալիաս, լրտես և այլն… ։

Ձմեռային ճամբարային ընթացքը շատ լավն էր և հետաքրքիր։

Թողնել մեկնաբանություն