Ուրցաձոր

Մարտի 26-ին գնացինք ճամփորդություն 3 օրով դեպի Ուրցաձոր ընկեր Անուշի ու ընկեր Էմմանուելի հետ։ Սկզբից կանգնեցինք Խոր Վիրապում, ծանոթացանք եկեղեցու պատմության հետ, իջանք փոսը, որտեղ Գրիգոր Լուսավորիչն է եղել 14 տարի։ Երբ հասանք ուրցաձոր` նախաճաշեցինք և հանդիպում ունեցանք Նարինե Փիլոյանի հետ, նա մեզ ծանոթացրեց նրանց գործունեության մասին, այնտեղի կենդանիների, նրանց ապրելակերպի մասին։ 2-րդ օրը շրջեցինք Ուրցաձորի տարածքով, և տեսանք կենդանիներին, կինոներ նայեցինք, խաղեր խաղացինք և այլն… : Վերջին օրը կանգնեցինք Տափի բերդի մոտ, հետո կանգնեցինք Վեդիի կառուցվող ջրամբարի մոտ և եկանք Երևան։

Ճամփորդությունը անցավ անմոռանալի, հավես, հետաքրքիր։

Թողնել մեկնաբանություն