Թումանյանը և երաժշտությունը, արվեստը

Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միմիայն էն կախարդական աշխարհում, որ կոչվում է երաժշտություն:
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն` և տիրաբար տանել ուր որ կամենա: Էսպեսով էլ նա, արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը միաժամանակ, հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի և բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ` դառնում է բարձրագույն կրթության միջոց:   
Հովհ. Թումանյան

Հովհաննես Թումանյանի երկերի հիման վրա գրված են 128 կոմպոզիտորի 139 երաժշտական ստեղծագործություն:

1.Կաքավի գովքը   Կոտ ու կես  Աղվեսն էկավ  Խնոցի  Բարի լույսի զանգեր զարկին  ԱԽ, ի՜նչ լավ է  Համբարձում յայլա  Ամպի տակից ջուր է գալիս  Աշուն  Վարդը

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք: Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:

Թողնել մեկնաբանություն