Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը

Հովհաննես Թումանյանը դպրոցական տարիքից բանաստեղծություններ էր գրում: Երբ նա երկրորդ դասարանում էր սովորում, սիրահարվում է դպրոցի տեսուչի աղջկան՝ Վերգինեին, և աղջկա այն հարցին, թե. ՛՛ չլինի ինձնով տարված, դասերիդ մասին մոռանաս՛՛, ի պատասխան գրում է իր առաջին շատ գեղեցիկ սիրային բանաստեղծությունը.

՛՛ՀՈԳՈՒՍ ՀԱՏՈՐ՞՞    1881թ.

Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:

Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՞նչ զարմանք
Իմ աղավնյակ,

Որ կենդանի
Մի պատանի
Սերը սրտում
Դաս է սերտում…

Թողնել մեկնաբանություն